Վահան Շիրխանյանի նամակում առկա հանգամանքերը դեռևս ստուգման ընթացքում են և դեռևս հրապարակման ենթակա տեղեկություն չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Գլխավոր դատախազը նաև տեղեկացրեց, որ 2013-ին անհայտ անձանց կողմից սպանված Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավար, Արցախյան ազատամարտի հերոս Հրաչ Մուրադյանի սպանության քրեական գործով հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել նոր տեղեկություններ:
«Ձեռք են բերվել քրեական գործով ստուգման անհրաժեշտություն ունեցող տեղեկություններ և դրանով պայմանավորված, իմ հանձնարարականով, ակտիվացել է ինչպես քննչական գործողությունները, այնպես էլ օպերատիվ հետախուզական միջոցառումները», – ասաց Արթուր Դավթյանը:
0Comments