Աշխարհի տարբեր անկյուններում բնապահպանները տպավորիչ ֆլեշմոբ են արել

Ակցիայի մասնակիցներն սկզբում լուսանկարել են այն տեղանքը, որտեղ մաքրության կարիք կա, այնուհետև մեկ այլ լուսանկար է արվում այդ տարածքում մաքրություն հաստատելուց հետո՝ «մինչև» և «հետո» տարբերակով

Աշխարհի տարբեր անկյուններում բնապահպանները յուրօրինակ ֆլեշմոբ են իրականացրել ու լուսանկարներ հրապարակել համացանցում: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:

Հաղորդվում է, որ ակցիայի մասնակիցներն սկզբում լուսանկարել են այն տեղանքը, որտեղ մաքրության կարիք կա, այնուհետև մեկ այլ լուսանկար է արվում այդ տարածքում մաքրություն հաստատելուց հետո՝ «մինչև» և «հետո» տարբերակով:

Տարբերությունը ակնառու է: