Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները ցույց են անում

Աշխատակիցները պնդում են, որ վագրի մոտ սխալ հիվանդություն են ախտորոշել

Երեւանի Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներն այսօր՝ ապրիլի 12-ին այգու դիմաց բողոքի ակցիա են անցկացնում. նրանց պահանջը չի փոխվել՝ շարունակում են պնդել, որ  Երեւանի Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի պաշտոնանկությունը պարտադիր է։

Բողոքի ակցիայի համար այս անգամ պատճառ է հանդիսացել սպիտակ վագրի մոտ սխալ հիվանդության ախտորոշումը։

Այգու նախկին աշխատակիցներից մեկի խոսքով՝  Ամստերդամի բժիշկների կողմից  վագրի մոտ լեյկոզ է ախտորոշվել, մինչդեռ Մոսկվայրի կենդանաբանական այգու  գլխավոր բժիշկը ստուգելով կենդանուն՝ նրա մոտ բերանի խոռոչի քաղծկեղ է ախտորոշել։

«Այդ ախտորոշումն ակնհայտ անգրագիտության հետեւանք է։ Շատ մութ բաներ կար այդ ախտորոշման մեջ։ Մոսկվայի կենդանաբանական այգու  գլխավոր բժիշկը հերքվեց լեյկոզի ախտորոշումը։  Այդտեղից կարելի է հետեւություն անել, որ Ամստերդամի, Եվրոպայի կենդանաբանական այգիների հետ համագործակցության հետեւանքով սխալ անալիզներ են ստացվել»,–ասաց նա՝ նշելով, որ դեռեւս պարզ չէ տվյալ կենդանում մոտ հայտնաբերված ուռուցքը չարորակ է, թե՝ բարորակ։

Նախկին աշխատակիցները պահանջում են աշխատանքից ազատել ոչ միայն այգու տնօրենին, այլեւ գլխավոր անասնաբույժին, անասնաբույծին  եւ  այգու համակարգողին։

Նրանց պնդմամբ՝ այգու տնօրինությունը  այգին դիտավորյալ տանում է կործանման։

«Նպատակն այն է, որ իրենք ունեն սեփական հիմնադրամ, շատ շահավետ է, որ այգում կենդանիներ չլինեն, վաղը Ռուբեն Խաչատրյանը ձեռք բերի կենդանիներ եւ վարձակալությամբ տա այգուն»,–ասաց նա։

Նախկին աշխատակիցները գժգոհում են, որ այգու ղեկավարությունը աշխատանքից ազատել է լավագույն մասնագետներին։

Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցները «Ռուբեն հեռացիր» գրությամբ պաստառներով շարժվում են ԱԺ։