Ստեփան Դանիելյան. «Հեղափոխությունը դավաճանված է»

Մենք վերադառնում ենք «Հին Հայաստան», սակայն պապուլիզմով շաղաղված ու առանց խաղի կանոնների

90-ից սկսած Հայաստանի քաղաքական դաշտը պարզ տրամաբանությամբ է շարժվել՝ իշխանությունը պահելու համար պետք է վերահսկել տնտեսությունը և կապիտալը։ Եղած կապիտալը պետք է ծառայեցնել սեփական քաղաքական նպատակների համար և թույլ չտալ, որ հնարավոր ազատ կապիտալը ծառայի քաղաքական ընդդիմար կառույցների ստեղծմանը։

Վերահսկել և բաժանել՝ դա է եղել Հայաստանի իշխանությունների գլխավոր գործելակերպը։

Թավշյա, ոչ բռնի իշխանափոխությունից հետո կարծես թե հույս էր արթնացել, որ տնտեսությունը և քաղաքականությունը միմյանցից կտարանջատվեն, ինչը հիմք կհանդիսանա առողջ և մրցակցական քաղաքական համակարգի ստեղծման համար, որտեղ կմրցակցեն գաղափարները, իսկ ընտրողը կկարողանա ըստ դրանց կատարել իր ընտրությունը։ Սակայն մենք վերադառնում են հին վիճակին։

Ակնհայտ են դառնում այն կասկածները, որ Հայաստանում սկսվում է սեփականության վերաբաշխման գործընթացը։ Հանրության կողմից ոչ լիգիտիմ ճանաչվող սեփականությունը փոխում է իր տերերին և այդ գործընթացը իրականացվում է ստվերային կերպով, առանց միֆական «անցումային արդարադատության», որը դեռևս չունի որևէ իրավական հիմք։

Հնազանդ կոռուպցիոներների մասին «հեղափոխականները» լռում են, ինչի առընրությամբ կարելի է հետաքրքիր ենթադրություններ անել։

Մենք վերադառնում ենք «Հին Հայաստան», սակայն պապուլիզմով շաղաղված ու առանց խաղի կանոնների։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից: