Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստում հաստատեց Փոքր եւ միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիրը։
Հարցը ներկայացրեց գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գեւորգյանը, ով նշեց, որ նախատեսվում է, որ 2019-2021 թվականներին 3,2 մլրդ դրամի ներդրում կատարել շուրջ 230 անասնագոմի կառուցումը ֆինանսավորելու հարցում:
Նրա խոսքով, անասնագոմերը լինելու են տիպային՝ երեք ձեւի: Դրանք հագեցած են լինելու բոլոր անհրաժեշտ պարագաներով, այդ թվում կաթի ագրեգատներով:
Ծրագրի հիմնական նպատակն է Փոքր եւ միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցութան միջոցով բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձրացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները։
Ծրագրով նախատեսվում է անասնաշենքերի կառուցման համար ծախսերի փոխհատուցում՝ տնտեսվարողներին՝ 50%-ի չափով, զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին՝ շուրջ 70%-ի չափով, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների համար` շուրջ 70%-ի չափով։
Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները.
կզարգանան հանրապետությունում փոքր և միջին տավարաբուծական տնտե¬սու¬-թյունները՝ կկառուցվի կամ կվերակառուցվի շուրջ 230 անասնաշենք,
կներդրվեն տավարաբուծության վարման արդիական տեխնոլոգիաներ,
կենդանիների պահվածքի համար կստեղծվեն բարենպաստ պայմաններ,
կբարձրանա մեկ գլուխ կովի հաշվով կաթնատվության մակարդակը՝ մինչև 3500-4000 կգ,
կավելանա անասնագլխաքանակը,
կիջեցվի կաթի ինքնարժեքը, կավելանան արտադրության ծավալները,
կբարելավվեն կաթի որակական հատկանիշները,
կավելանան տնտեսավարողների եկամուտները, կբարձրանա մրցունա¬կու¬¬թյան մակարդակը,
կբարձրանան տնտեսավարողների մասնագիտական կարողությունները,
ծրագրի իրականացման արդյունքում ստեղծված տնտեսությունները կարող են օրինակ ծառայելֆերմերների լայն շերտերի համար տավարաբուծության արդի մոտեցումներին ծանոթանալու առումով, ինչպես նաև ուսումնական բազա՝ ուսա¬նողների համար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե երբ քաղաքացին կարող է դիմել այս ծրագրի համար եւ ուր պետք է դիմի: Գեղամ Գեւորգյանը նշեց, որ հենց որ կառավարությունը որոշումը կայացրեց, քաղաքացին կարող է դիմել գյուղնախարարություն. «Միակ բանը, որ մենք ուզում ենք, պետք է ունենան համապատասխան հող, որի վրա կարող է անասնագոմ կառուցել»:
0Comments