Հայտնի լրագրող և հաղորդավար Վլադիմիր Պոզները կարծում է, որ հեղափոխական Վլադիմիր Լենինը կյանքի օրոք արած ճակատագրական սխալների համար, հավանաբար, դժոխք է ընկել: Այս մասին նա հրապարակում է արել իր բլոգում:
Լրագրողին ժամանակին խնդրել են նշել դժոխքում գտնվող 3 մարդու, որոնց հետ կցանկանար հարցազրույց ունենալ, ինչին նա պատասխանել է, որ չարագործների հետ շփումը հետաքրքիր չի համարում, սակայն կգերադասեր զրուցել այնպիսի մարդու հետ, որը «սարսափելի սխալներ է գործել, որոնց հետևանքով շատերն են տուժել»:
Լրագրողը հայտնել է, որ կցանկանար Լենինից հարցազրույց վերցնել:
«Ես կասկածի տակ չեմ առնում հեղափոխականի բարի մտադրությունները, բայց արդյունքում սարսափելի բան ստացվեց. այժմ նա դժոխքում է»,- եզրակացրել է Պոզները:
Հաղորդավարը նշել է, որ Լենինը ողբերգական կերպար է, քանի որ գիտակցել է իր սխալները և մտահոգվել կատարվածի համար, ինչն էլ կյանքի մայրամուտին նրա մեկուսացման պատճառ է դարձել:
Հրապարակման մեջ հայտնի լրագրողը կոչ է արել թաղել և ոչ թե ցուցադրել Լենինի մարմինը՝ հիշեցնելով, որ կյանքի օրոք քաղաքական գործիչը Սանկտ Պետերբուրգում իր հանգուցյալ քրոջ կողքին թաղվելու ցանկություն էր հայտնել:
0Comments