«ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն անդրադաձավ կենսաթոշակների թեմային` նշելով, որ բարձրանում է 16 000 դրամ ստացող 81 000 մարդու թոշակ` դառնալով 25 000 դրամ:
Նրա խոսքով` 81 000-ից 17 000-ը կենսաթոշակաառուներն են, 4000-ը` զինվորականները, 60 000-ը` ծերության նպաստ ստացողները: Կենսաթոշակի բարձրացման համար, ըստ պատգամավորի, կառավարությունը հատկացրել է մոտ 7 մլն դրամ:
Թունյանը նշեց, որ այս պահին կենսաթոշակն ավելի շատ բարձրացնելու ռեսուրս չկա, բայց դա չի նշանակում, որ դրանով սահմանափակվելու են:
Նա անդրադարձավ նաև պետական պարտքին` նշելով, որ պարտքի չափից վախենալ պետք չէ: «Շատ ավելի կարևոր է, թե պարտքի ներգրավումն ինչ նպատակի համար է, եթե կապիտալ ծախսերի համար է և բերելու է տնտեսական աճի, միանշանակ պետք է արվի: Կոռուպցիոն ռիսկերը, իհարկե, միանշանակ չեն վերացել, բայց էապես նվազել են, և քաղաքական կամքը էական է դրա համար, որ հաջոդ անգամ այդ միջոցները չեն գրպանի»,-ասաց նա:
Թունյանը նշեց, որ 2018-ի վերջին պետական պարտք-ՀՆԱ հարաբերակացությունը կազմել է մոտ 51,4%: «Այսինքն, թույլատրելի շեմից` 60%-ից ահագին ցածր ենք գտնվում, դեռևս ռեսուրս ունենք, բայց համոզված ենք, որ եթե անգամ գերազանցելու լինենք, կարելի է օրենքը վերնայել, եթե կան նորմալ ծրագրեր»,-ասաց նա:
Պատգամավորն ասաց, որ այսօր վերջապես կստանան Հարկային օրենսգրքի փաթեթը և կսկսեն քննարկումները: «Ամենաքննարկվող թեման եկամտահարկի համահարթ դրույքաչափն է, ես համաձայն եմ, որ բարձր աշխատավարձ ստացողները մեր թշնամիները չեն, և եթե գույքահարկը սինխրոն պետք է մտնի, ինքը բալանսի կբերի երկամտահարկը, այսինքն՝ հարկում ենք ոչ թե աշխատավարձն, այլ հարստությունը, ինչն ավելի մեծ սոցիալական արդարություն է բերում»,- նշեց նա:
Թունյանն ընդդիմադիր գործընկերներին կրկին համագործակցելու կոչ արեց՝ խնդրելով, որ քննադատեն, բայց փաստարկված, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե իրենք ավելի մտահոգ են:
0Comments