Իրանը «կարմիր գծեր» չունի իր պաշտպանության հարցում։ Այս մասին Իսրայելի պատասխանի հարվածի սպասման ֆոնին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Չնայած մենք վերջին օրերին մեծ ջանքեր ենք գործադրել մեր տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմը զսպելու համար, ես հստակ ասում եմ, որ մենք կարմիր գծեր չունենք մեր ժողովրդին և շահերը պաշտպանելու հարցում», – նշել է նախարարը X-ի իր էջում:
0Comments