ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքին՝ ազգային տոնի առթիվ:
«Լավագույն մաղթանքներն եմ հղում իմ սիրելի գործընկերոջը՝ Գերմանիայի ազգային տոնի առթիվ: Ընդհանուր սկզբունքների վրա միավորվելը, այդ թվում՝ մեր գործընկերային հարաբերությունների շրջանակում, կարող է ավելի արագ, ամուր համագործակցության և մեր քաղաքացիների համար ավելի խաղաղ միջավայր ստեղծելու ավելի մեծ հնարավորություն տալ»,- նշել է Միրզոյանը՝ իր ուղերձում։
0Comments