Եղանակը Հայաստանում

Մանրամասներ
եղանակ

Սեպտեմբերի 17-ին հանրապետության մեծ մասում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ, կնկատվի մառախուղ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կիջնի 3-6 աստիճանով։ Ինչպես տեղեկացնում են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, քամին կուժգնանա՝ 18-21 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +23+25։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +15+19,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +14+17,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +20+22,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +13+17, 

Լոռիում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +14+17,

Տավուշում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +17+21,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +14+17,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +19+24,

Արարատում գիշերը՝+15+18, ցերեկը՝ +24+27, 

Արմավիրում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +23+26, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +17+19,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +24+27,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +24+26,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +18+20։