«Ոսկեպարից հեռացած 5 ընտանիքներից 3-ն Արցախից բռնագաղթածներ են». Ոսկան Սարգսյան

Մանրամասներ
Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը.

«Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղից տեղեկացա, որ սահմանազատման անվան տակ Ադրբեջանին սահմանամերձ տարածքները հանձնելուց հետո Ոսկեպարից հեռացել է 5 ընտանիք, որոնցից 3-ը անցյալ տարի Արցախից բռնագաղթած, Ոսկեպարում հաստատված ընտանիքներ են։

Այդ 3 ընտանիքները տեղափոխվել են Արմավիրի մարզի Ամասիա գյուղ։

Ոսկեպարից հեռացած 2 ընտանիքներից մեկը տեղափոխվել է Ռուսաստան, մյուսը` Երևան։ Երևան տեղափոխված ընտանիքը նպատակ ունի այդտեղից տեղափոխվել հեռավոր արտերկիր»: