Չինաստանի և Թաիլանդի ռազմաօդային ուժերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Մանրամասներ
չինաստան

Չինաստանի և Թաիլանդի ռազմաօդային ուժերն օգոստոսին «Բազեի հարված 2024» անունը կրող համատեղ զորավարժություններ կանցկացնեն, ըստ Xinhua-ի՝ ասված է Չինաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Միջոցառումը կանցկացվի ըստ երկու երկրների զինված ուժերի միջև համագործակցության տարեկան ծրագրի, հայտնել են Չինաստանի պաշտպանական գերատեսչությունից:  

Համատեղ զորավարժությունները կանցկացվեն Թաիլանդի ռազմաօդային ուժերի բազայում։ Չինական կողմը դրանց մասնակցելու համար մի քանի տեսակի ինքնաթիռներ և հատուկ նշանակության ջոկատներ կուղարկի:

Նշվում է, որ միջոցառման նպատակն է բարելավել երկու կողմերի ստորաբաժանումների հմտություններն ու մարտունակությունը և խորացնել երկու երկրների զինված ուժերի միջև գործնական փոխգործակցությունն ու համագործակցությունը։