Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Վերջին երկու հանդիպումներին Հենրիխ Մխիթարյանը գոլերի և գոլային փոխանցումների հեղինակ էր

Երևանի ժամանակով 16:30-ին մեկնարկել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի «Տոտենհեմ»-«Արսենալ» հանդիպումը։ «Արսենալի» հանդես է գալու հետևյալ մեկնարկային կազմով՝  Լենո, Մուստաֆի, Սոկրատիս, Կոսյելնի, Մոնրեալ, Գենդուզի, Ջակա, Ռեմսի, Իվոբի, Մխիթարյան, Լակազետ։

Նշենք, որ վերջին երկու հանդիպումներին Հայաստանի Ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն գոլերի հեղինակ է դարձել, այլ նաև գոլային փոխանցումների։


 

Աղբյուր` Panorama.am