«Օդային տագնապի դեպքում բնակչության տարհանման կազմակերպումը» թեմայով վարժանք կլինի Տավուշում

Մանրամասներ
տավուշ

ՆԳՆ ՓԾ հայտարարություն է տարածել․

«Հուլիսի 3-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ»: