Շիրակի մարզպետը հերքում է, թե ինքն ամենահարուստ մարզպետն է

Շիրակի մարզպետը հերքում է, թե ինքն ամենահարուստ մարզպետն է
Live24.am-ը ներկայացնում է

Ես ունեմ մեկ բնակարան Գյումրիում, Զորակերտ գյուղում հորիցս ժառանգած մեկ տուն է՝ մեր անասնաֆերմային հարակից, որտեղ ապրում են գյուղի մարդիկ: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ, ըստ հայտարարագրի, ինքն ամենահարուստ մարզպետն է։

«Կարող եք հայտարարագիրը կրկին նայել։ Այս տարվա հայտարարագրում ներկայացրել եմ 1.5 հա հողատարածք Աշոցք համայնքի Ղազանչի բնակավայրում, այնտեղ ենք ապրել 1992 թվականի հողաբաժանության ժամանակահատվածում»,-ասաց Շիրակը մարզպետը։