ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին երկրի խորհրդարանի ստորին պալատի ընտրություններում դաշինքի հաղթանակի կապակցությամբ:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Բայդենի հայտարարությունը:
«Շնորհավորում ենք վարչապետ Նարենդրա Մոդիին և Ազգային ժողովրդավարական դաշինքին հաղթանակի կապակցությամբ», - ասել Է նա: Շնորհավորանքին միացել է նաև պետդեպարտամենտը՝ նշելով, որ ԱՄՆ-ն ակնկալում է շարունակել համագործակցությունը Հնդկաստանի հետ:
0Comments