Ոստիկանները պատրաստվում են հատուկ միջոցներ կիրառել հրապարակում հավաքված ժողովրդի դեմ․ «Սրբազան պայքար»

Մանրամասներ
4

Ոստիկանները պատրաստվում են հատուկ միջոցներ կիրառել հրապարակում հավաքված ժողովրդի դեմ։

Այս մասին հաղորդում է «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը։

Նշենք, որ քիչ առաջ Հանրապետության հրապարակում իրավիճակը լարված էր։ Քաշքշուկ էր սկսվել ոստիկանների ու քաղաքացիների միջև այն բանից հետո, երբ ոստիկանները հորդորել էին Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներին անցնել ճանապարհի երթևեկելի հատված։ Քաշքշուկի արդյունքում կան նաև բերման ենթարկվածներ։

Որոշ ժամանակ անց Հանրապետության հրապարակից ակցիան տեղափոխվել է կառավարության բակ։