Վաղը Էրեբունի վարչական շրջանում ջուր չի լինի

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված,  մարտի 1-ին ժամը 10.00-20:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի` Սարի թաղի 3-28 փողոցների և նրբանցքների, Մուշավան թաղամասի 1, 2, 3, 4, 8 փողոցների և Վարդաշեն թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 


 

Աղբյուր` Panorama.am