Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը

Մանրամասներ
քպ
իրավ

Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակվել է նաև Արարատի կամրջի հատվածում:

Այս մասին հայտնում է Ազգային ճակատի տելեգրամյան ալիքը:

Բացի այդ, այս պահին փակ է նաև Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին Բագրատաշենի հատվածում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքացիները փակել են Երևան-Սևան, Երևան-Մեղրի և Երևան-Գյումրի ավտոճանապարհները։

Փողոցներ են փակվել նաեւ Երեւանի կենտրոնում, մասնավորապես, Խորենացի–Զաքյան հատվածը, Խորենացի փողոցը։