Բագրատաշենում տեղի ունեցած քաշքշուկի հետևանքով վնասվածքներ է ստացել պատգամավոր Գառնիկ Դանիելյանը

Մանրամասներ
աժ

Բագրատաշենի հատվածում տեղի ունեցած քաշքշուկի և հրմշտոցի հետևանքով թեթեւ վնասվածքներ է ստացել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նույն խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․

«Գառնիկ Դանիելյանը լավ է: Իշխանական սադրանքի արդյունքում` Բագրատաշենի հատվածում, որտեղ տավուշցիները փակել էին ճանապարհը, տեղի է ունեցել քաշքշուկ և հրմշտոց։

Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը եղել է քաղաքացիների կողքին, սակայն որևէ ծանր մարմնական վնասվածք վերջինս չունի: Մենք մի խումբ գործընկերներով գտնվում ենք Տավուշում»։