«Վտանգավոր Մհերը»․ Էդգար Ղազարյան

Մանրամասներ
էդգար ղազարյան մհեր գրիգորյան

Վտանգավոր Մհերը, ով վտանգում է մեր հողերը։

Որևէ մեկին չի՞ հետաքրքրում, թե սահմանային հարցերով ինչո՞ւ ոչ մի հրապարակային կարծիք չի արտահայտում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային անվտանգության և սահմանազատման հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նրա և Ադրբեջանի փոխվարչապետ, համանման հանձնաժողովի նախագահ Շահին Մուստաֆաևի միջև հանդիպումները սկսել են գաղտնի բնույթ կրել։

Այդ հանձնաժողովներն ամբողջական կազմով, 2022 թվականի մայիսի 23-ից (հիմնադրման պահից) մինչ օրս, դեռ ոչ մի համատեղ նիստ չեն հրավիրել։

Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովն ամբողջական կազմով դեռ ոչ մի առանձին նիստ չի հրավիրել նաև Հայաստանում»։

Աղբյուրը` Էդգար Ղազարյան