Մենք հասկանալի ենք դառնում Ադրբեջանի և Թուրքիայի համար, ինչքան էլ չուզեն. Գնահատում եմ, պարոն նախարար. Լենա Նազարյան

Մանրամասներ
լենա նազարյան

2023թ Հայաստանն աշխարհին հասկանալի դարձնելու փորձն էր: Այս մասին ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նիստին, որին մասնակցում էր այսօր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնեց ՔՊ-ական Լենա Նազարյանը:

«Շատ արժեքավոր և համարձակ փորձ էր: Գնահատում եմ, պարոն նախարար, ձեր տասնյակ գործուղումները, որոնց մասին այստեղ հեգնանքով են խոսում:

Մենք հասկանալի ենք դառնում Ադրբեջանի և Թուրքիայի համար, ինչքան էլ չուզեն, որ մենք չլինենք հասկանալի: Միևնույն է՝ Ադրբեջանն ու Թուրքիան կաշկանդված են նաև մեր պահանջների լեգիտիմությամբ: Այն, որ ՀՀ պաշտոնյան ասում է Հայաստանի գյուղեր, և ոչ թե հայկական գյուղեր՝ դա նույնպես որոշ չափով կաշկանդում է Ադրբեջանի գործողությունները»,- նշեց ՔՊ-ականը: