ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 10-ին, կազմել է 405.48 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.13 դրամով:
Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 443.96 դրամ (աճել է 0.47 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 516.01 դրամ (աճել է 0.03 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.54 դրամ (աճել է 0.03 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 400-403 դրամով, վաճառվում է 407.50-408 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 434-438 դրամով, վաճառվում է 448-451 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.23-4.50 դրամով, վաճառվում է 4.58-472 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 404 դրամով, վաճառվում՝ 408 դրամով:
Եվրոն գնվում է 440-441 դրամով, վաճառվում է 446 դրամով:
Ռուբլին գնվում է 4.25-4.43 դրամով, վաճառվում է 4.55 դրամով:
0Comments