Մի "հետաքրքիր" երևույթ կա, մարդիկ զարմանում են երբ լսում են մեր ունեցած զենքերի քանակի մասին։
Նախ միայն տանկերի քանակի մասին պատկերացում կազմելու համար լսեք մեկնաբանությունում դրված Վազգեն Սարգսյանի խոսքը։ Ուրեմն 96-ին մենք արդեն ունեցել ենք 300-ից ավել տանկ։ Եվ սա միայն տանկեր, առանց ՀՄՄ ու այլ տեսակի զրահամեքենաները հաշվելու։ 96-ից հետո մենք շարունակաբար մեր զինանոցը ավելացրել ենք և 44-օրյաի նախօրեին տարբեր հաշվարկներով ունեցել ենք 450-500 տանկեր, իսկ ընդհանուր զրահատեխնիկայի քանակը հաշվում էր հազարներով։
ԵԱՀԿ պայմանագրով մեզ թույլատրված էր ունենալ առավելագույնը 220 տանկ։ Եվ երբ ԵԱՀԿ դիտորդները գալիս էին, մերոնք տանկերը արագ տանում պահում էին, որ հաշվարկի մեջ չերևա։ Ու միայն տանկերը չի, որ այսքան մեծ քանակի ունեցել ենք։ Հրետանի ու ՀՕՊ պակաս չենք ունեցել։ Այստեղ չեմ գրի, բայց դուք չեք պատկերացնում թե մենք ինչ մեծության ու բարդության ռազմական կառույցներ ունենք։
Այս զենքի մեծ մասը կենտրոնացված է եղել հենց արցախյան ուղղությունում։ Միջազգային վերլուծաբանների գնահատականներով Արցախը համարվում էր աշխարհի ամենառազմականացված տարածքը։ Նույնիսկ 44-օրյաի կորուստներից հետո էլ մեզ այնքան զենք էր մնացել, որ կարող էինք ևվս մեկ մասշտաբային պատերազմ վարել։
Բնական հարց է առաջանում՝ բա որ այդքան զենք կար, բա ինչու՞ չէինք կռվում։ Իսկ պատասխանը առկա է Վազգենի այս նույն խոսքում՝ Բանակը պետք է ունենա վճռական քաղաքական կառավարում։
Վերջապես հասկացեք՝ մենք պատերազմը չենք պարտվել զենքի պակասի պատճառով՝ մենք պատերազմը պարտվել ենք պատերազմի քաղաքական մակարդակում անկառավարելիության հետևանքով։ Քաղաքական մակարդակում բանակի անկառավարելիությունը շատ արագ ներթափանցեց նաև օպերատիվ-մարտավարական մակարդակ և բանակը մեկ ամբողջական համակարգից վերածվեց անջատված զինված խմբավորումների։
Վահրամ Մարտիրոսյան
0Comments