ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայրենազրկված, պառակտված, բարոյալքված ու հոգեզրկված ազգին միայն կարող էր ու կարող է օգնել, միավորել, հոգեդարձ անել հազարամյա ինստիտուցիոնալ մնացած միակ հայկական կառույցը` ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ, որն այդպես էլ չի հնչեցնում ղողանջները, երես է դարձրել իր զավակից, սպասում է իր վերջնական խաչելությանը, որ համբարձվի երկինք ու էլ երբեք հոգեգալուստ չունենա։
Հայրե՜ր, թեմերի առաջնորդնե՜ր` Սրբազաննե՜ր, նրանք, ովքեր վայելում են իրենց համայքների ժողովրդի սերը, հարգանքը, ակնածանքը ու վստահությունը։
Մոլորյալ ժողովուրդը կարոտ է ոգին բարձրացնող, հուսադրող, բովանդակություն ու մարտակոչ պարունակող Ձեր խոսքին։
Ու՜ր եք, ինչու՜ չեք առաջնորդում պառակտվածներիս, ինչու՜ գոնե ոչ հիմա, եթե ոչ հիմա, ապա էլ երբ...
0Comments