Apple-ը հայաստանյան իր որոշ բաժանորդների հաղորդագրություններ է ուղարկել իրենց հեռախոսները «Պեգասուս» լրտեսական ծրագրով վարակված լինելու մասին։
Հայտնում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Ըստ նրա, վարակումը տեղի է ունեցել անցյալ աշնանը, սակայն հաղորդագրությունները նոր են ուղարկվել։
«Ամենայն հավանականությամբ դա արել են ադրբեջանական հատուկ ծառայությունները Արցախի դեմ իրենց ծրագրերի համար տվյալներ հավաքագրելու նպատակով», – գրել է փորձագետը։
0Comments