Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը Արգենտինայի հետ ԱԱ-2022-ի եզրափակչից առաջ դիմել է ազգային հավաքականի ֆուտբոլիստներին.
«Աշխարհի առաջնության եզրափակիչում խաղալը մանկության երազանք է։ Եկեք վերցնենք երրորդ աստղը։
Առա՜ջ, Les Bleus (հավաքականի մականունը)», – գրել է Զիդանը իր սոցիալական ցանցերում։
Աշխարհի 2022 թվականի առաջնության Արգենտինա – Ֆրանսիա եզրափակիչը կկայանա այսօր՝ դեկտեմբերի 18-ին։ Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 19:00-ին:
0Comments