Սև ուրբաթ 2022․ ինչ են պատվիրել հայերն արտերկրից․ Ռեկորդներ Ամազոնում և Գլոբբինգում. VIDEO

Մանրամասներ
ա

Երախտագիտության օրվան հաջորդող ուրբաթը՝ Սև ուրբաթն է, որն  սկսվում է հինգշաբթի երեկոյան, և հենց այս իրադարձությամբ էլ սկիզբ է դրվում ամանորյա զեղչերին։ Ամբողջ աշխարհում մարդիկ այս օրվան սկսում են պատրաստվել նախապես։ Անհավատալի է թվում, բայց ԱՄՆ-ում  միջին վիճակագրական անհատը Սև ուրբաթին սկսում է պատրաստվել միջինը 5-6 շաբաթ առաջ, այսինքն՝ մոտ հոկտեմբերի կեսերին:

Ամեն տարի այս օրը մոտ 135 միլիոն մարդ ամբողջ աշխարհում կատարում է գնումներ, և այս ռեկորդը դեռ միակ չէ․ տարեցտարի գնումները շատանում են, էլ ավելի նոր  ռեկորդներ սահմանվում։ Այս տարվա Սև ուրբաթն էլ բացառություն չէ․  Ամազոնում ռեկորդներ են եղել կապված սև ուրբաթի ամենամեծ զեղչերի թվի հետ։

Հայաստանում Սև ուրբաթը շարունակում է ամրապնդել իր դիրքերը, հայ հասարակությունը նույնպես մեծ անհամբերությամբ է սպասում այս օրվան։ Սա վերաբերում է ոչ միայն խանութներից գնումներ կատարելուն, այլև՝ օնլայն պատվերներին։

Մեզ հետ զրույցում սա հաստատեց նաև արտերկրից օնլայն գնումներն առաքող Գլոբբինգ ընկերության ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ այս տարի պատվերների թիվը ռեկորդային է եղել։ Մոտավոր հաշվարկներով Գլոբբինգի միջոցով կատարվել է 4,5 մլրդ դրամի գնում, ինչը կեսն է ամբողջ Հայաստանում արված գնումների։ 

Գլոբբինգի՝ ԱՄՆ-ի պահեստում ամեն օր ստանում են 40 մեծ բեռնատար ապրանք և այս թվերն օր օրի աճում են, ինչպես նաև զանգերի կենտրոնը ստանում է օրական 12,000 զանգ։ Պատվերների մեջ հետաքրքիր վիճակագրություն կա։

Ամենաշատ գնված ապրանքներն են՝

  • ամանորյա նվերներ
  • հագուստ
  • էլեկտրոնիկա

Այս տարվա զարմացնող և անսպասելի նորությունն այն է, որ պատվերների մեջ հաճախ են հանդիպել ամենօրյա օգտագործման ապրանքներ և իրեր։

Արդեն իսկ պարզ է, որ որքան շատ են գնումներն ու պատվերներն արտերկրից, այնքան շատ ավելի աշխատանք և էներգիա պետք է ներդնել նման ծավալների կառավարման համար։ Գլոբբինգ ընկերության ներկայացուցիչը նշում է, որ թե՛ սպասարկման ոլորտի աշխատակիցները, թե՛ պահեստի աշխատակիցները աշխատում են էքստրա ռեժիմով, իսկ ծանրոցների գրանցումն ու մշակումը պահեստներում իրականացվում է 48 ժամվա ընթացքում։

Հասկանալու համար, թե ինչ լարված ռեժիմով է աշխատանքը իրականացվում, պետք է իմանալ  հետևյալ ցուցանիշը․ միայն Սև ուրբաթի օրերին, Գլոբբինգի միջոցով կատարվել է 280,000 -ից ավել գնում, որից միայն 100,000-ը՝ Հայաստանից։