Նենսի Փելոսին լքում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցության առաջնորդի պաշտոնը, սակայն կշարունակի աշխատել Կոնգրեսի ստորին պալատում։ Այդ մասին նա հայտարարել է հինգշաբթի օրը՝ ելույթ ունենալով օրենսդիր մարմնի Ստորին պալատի նիստում։
«Ժամանակն է, որ նոր սերունդ ղեկավարի Դեմոկրատական կուսակցությունը: Երախտապարտ եմ, որ շատերը պատրաստ են իրենց վրա վերցնել այս հսկայական պատասխանատվությունը»,- ասել է Փելոսին։
Ներկայիս Կոնգրեսում Փելոսին զբաղեցնում է Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը: Սակայն նոյեմբերի 8-ին կայացած միջանկյալ ընտրություններում դեմոկրատները կորցրել են մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում, վերահսկողությունն անցնում է Հանրապետական կուսակցությանը։
0Comments