
Ստանձնելով այս պատասխանատու պաշտոնը, մեծարգո պարոն վարչապետ, ես պարտավորվում եմ կատարել բոլոր նախատեսված գործառութային պարտականությունները և կատարել դրված խնդիրները:
Այս մասին ՀՀ ՊՆ-ում ասաց ՀՀ ԶՈՒ նորանշանակ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը:
Իր հերթին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորեց Էդվարդ Ասրյանին՝ այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթեց բեղուն գործունեություն:
Այսօր Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էդվարդ Ասրյանին:
Նշենք, որ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը զբաղեցնում էր ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետ տեղակալի պաշտոնը, որում նշանակվել է 2021թ. մայիսի 21-ին:
0Comments