Այսօր տրանսպորտի հետ կապված խնդիրներ կլինեն․ շարժակազմեր են դուրս բերվում երթուղուց

Մանրամասներ

1

Այսօր Երևանի քաղաքային տրանսպորտի հետ կապված կարող են որոշակի խնդիրներ լինել, բայց վաղվանից սկսած բոլոր խնդիրները լուծված կլինեն։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեցին Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Նշվեց, որ որոշ մասնավոր ընկերությունների շարժակազմեր դուրս են բերվում երթուղուց և դրանց փոխարինելու են 7 նոր երթուղիներ, որոնց մի մասը չինական արտադրության «Ժոնգ տոնգ» ավտոբուսներից են։

Մեզ հայտնեցին նաև, որ նախապես պլանավորած է եղել նոր երթուղիները սպասարկել ապրիլի 3-ից, սակայն հետո որոշվել է, որ դրանք կշահագործվեն ապրիլի 2-ից։