Ռուսաստանն առաջարկում է արագացնել նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպումը․ ТАСС

Մանրամասներ
ա

Մարտի 29-ին Ստամբուլում կայացել են ռուս-ուկրաինական բանակցություններ։ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու խոսքով, որը գլխավորում է ռուսական պատվիրակությունը, իրենք կառուցողական են եղել։ Տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից։

Բանակցությունները պետք է տևեին երկու օր՝ մարտի 29-ին և 30-ին, սակայն, ըստ ռուսական պատվիրակության և Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրների, այս փուլն ավարտվել է, և չորեքշաբթի հանդիպում չի սպասվում

Մեդինսկու խոսքով՝ Ստամբուլում ռուսական պատվիրակությունը հստակ ձևակերպված դիրքորոշում է ստացել ուկրաինացի գործընկերներից․«Մոտ ժամանակներս Կիևի առաջարկները կդիտարկվեն, կզեկուցվի ՌԴ նախագահին, որից հետո Մոսկվան պատասխան կտա»։

Նա նշել է, որ Ռուսաստանը երկու քայլ է անում հակամարտությունը թուլացնելու ուղղությամբ՝ քաղաքական և ռազմական հարթություններու։

«Ռուսաստանն առաջարկում է արագացնել նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպումը։ Եթե ​​ի սկզբանե նախատեսված էր, որ առաջնորդները կարող են հանդիպել միայն պայմանագրի նախաստորագրումից հետո ԱԳՆ մակարդակով, ապա այժմ ենթադրվում է, որ այս երկու հանդիպումները կանցկացվեն միաժամանակ»,-ասել է ռուսական պատվիրակության ղեկավարը։

Նշվում է, որ ռուս զինվորականները կտրուկ կնվազեցնեն ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում։

Թե կոնկրետ ինչպիսին կլինի ռազմական ակտիվության կրճատումը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում, դեռևս հայտնի չէ՝ ՌԴ Գլխավոր շտաբի մանրամասները կհրապարակվեն պատվիրակության՝ Ստամբուլից վերադառնալուց հետո։ Սակայն դա, ըստ Մեդինսկու, չի ենթադրում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում։

Ռուսական պատվիրակության ղեկավարը նշել է, որ Մոսկվայի և Կիևի միջև փոխադարձ ընդունելի պայմաններով համաձայնագիր պատրաստելու համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու։

Կիևի դիրքորոշումը ենթադրում է Ղրիմը և Սևաստոպոլը ուժով Ուկրաինային վերադարձնելու՝ ցանկության մերժում։

Ուկրաինան համաձայնում է ամրագրել իր չեզոք և ոչ միջուկային կարգավիճակը, եթե իրեն տրվեն անվտանգության երաշխիքներ, որոնք բովանդակությամբ և ձևով պետք է նման լինեն «Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածին»։

Երաշխավորների թիվը, ըստ Կիևի, կարող է ներառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամները (ներառյալ Ռուսաստանը), ինչպես նաև Գերմանիան, Իսրայելը, Իտալիան, Կանադան, Լեհաստանը և Թուրքիան: Ընդ որում, նրանց երաշխիքները չեն վերաբերի Ղրիմին ու Դոնբասին։

Կիևը երաշխավոր երկրներից պահանջում է ոչ միայն չմիջամտել Ուկրաինայի հնարավոր մուտքին Եվրամիություն, այլ նաև օգնել նրան դա անել որքան հնարավոր է արագ։