Կադիրովը չեչեն կամավորների հերթական խումբն է ուղարկել «Ուկրաինան բանդերականներից ազատագրելու» համար

Մանրամասներ
ա

Չեչեն կամավորների հերթական խումբը՝ ամբողջական մարտական հանդերձանքով, Գրոզնիից մեկնել է Ուկրաինա: Այս մասին հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում։

«Նրանցից յուրաքանչյուրն անձամբ է նախաձեռնել իր ուղարկումը»,- մանրամասնել է Չեչնիայի ղեկավարը։

Նա նաև ասել է, որ չեչեն մարտիկների առաջ խնդիր է դրված «ազատագրել Ուկրաինան բանդերական ավազակներից, նացիկներից (նացիստներից-Խմբ.) և տարբեր տեսակի շեյթաններից»։

Նախօրեին Կադիրովը հայտարարել էր Չեչնիայի անվտանգության ուժերի նոր ստորաբաժանումներ Ուկրաինա ուղարկելու մասին։