Մինչ Մեգան Մարքլը խախտում է թագավորական դրես կոդի կանոնները, Մեծ Բրիտանիայի 92-ամյա թագուհին խախտում է ճանապարհային երթեւեկության կանոնները։ Նա մինչև այժմ էլ մեքենան անձամբ է վարում։ Սակայն այս անգամ նրան «հանցանքի վայրում» են բռնեցրել: Պարզվում է թագուհին մեքենա է վարում առանց անվտանգության գոտին ամրացնելու:
Թագուհու լուսանկարները հրապարակվել են այն բանից հետո, երբ նրա 97-ամյա ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, օրեր առաջ վթարի էր ենթարկվել։ Ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում տուժել էր երկու մարդ:
Այնուամենայնիվ, բրիտանական թագավորական ընտանիքի անդամները անձեռմխելիություն ունեն, եւ նրանց տուգանքներ չեն սպառնում:
0Comments