Տարակարգ ստանալու համար ուսուցիչները պետք է դիմեն մինչև դեկտեմբերի 15-ը

Մանրամասներ

ա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգ ստանալու համար ուսուցիչները կարող են դիմում ներկայացնել մինչև սույն թվականի դեկտեմբերի 15-ը։

2021թ. իրականացված ուսուցիչների վերապատրաստման գործընթացի ավարտից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամաններով ձևավորվել են ատեստավորման հանձնաժողովներ` ուսուցիչների ատեստավորման գործընթացը սույն թվականի դեկտեմբերի 10-ից 27-ն իրականացնելու նպատակով։

2021 թվականին վերապատրաստված ուսուցիչները տարակարգ ստանալու համար կարող են դիմել ուսուցիչների ատեստավորման ավարտից հետո՝ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի առկայության պարագայում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի օգոստոսի 15-ի N 1031-Ն հրամանով սահմանված փաստաթղթերի ցանկին համապատասխան։

Փաստաթղթերի ընդունման գործընթացը կվերսկսվի 2022 թվականի հունվարի 16-ից։