ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձնապես չի մտածում ընտանեկան հարցերի շուրջ, այս մասին ասել է նրա մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Аргументы и факты» պարբերականին տված հարցազրույցում:
Լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք «երկրորդ կեսի առկայությունը» երկրի ղեկավարի համար անհրաժեշտություն է, թե ավելի լավ է մնալ ամուրի, Պեսկովը նշել է, որ «նախագահն այդ մասին առանձնապես չի մտածում», իսկ ինքն էլ ճիշտ չի համարում հետաքրքրվել դրանով:
«Այսպես ասենք. ամուսնացած է նա, թե ոչ՝ դա նրա նախագահական լիազորությունների կատարման վրա որևէ կերպ չի ազդում», - ասել է ՌԴ նախագահի խոսնակը:
Հիշեցնենք, որ 2018-ի վերջին ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ Պուտինը, պատասխանելով ամուսնության մասին հարցին, ասել էր. «Որպես բարեպաշտ մարդ ես վաղ թե ուշ պիտի դա անեմ»:
Պուտինն առանձնապես չի մտածում ընտանեկան հարցերի շուրջ. Պեսկով
Նախագահի մամուլի խոսնակը պատասխանել է լրագրողի հարցին
0Comments