Թուրքիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Զաքիր Հասանովի հետ

Մանրամասներ

ա

Նոյեմբերի 16-ին Թուրքիայի ապաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան սահմանային զարգացումները։

Աքարը վերահաստատել է Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին։