Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ մայոր Հոսեյն Սալամին կարևորել է Աֆղանստանում, Իրաքում, Լիբանանում և Սիրիայում ԱՄՆ-ի ծրագրերի ձախողումը`ասելով, որ Իրանի թշնամիները բացահայտորեն դուրս են գալիս տարածաշրջանից, գրում tasnimnews.com-ը:
«Մենք ականատես ենք դառնում տարածաշրջանից թշնամիների և մեծ տերությունների ակնհայտ նահանջի», - երեքշաբթի Իրանի հարավային Քերման քաղաքում լրագրողներին ասել է ԻՀՊԿ գեներալը:
Անդրադառնալով «Աֆղանստանից ԱՄՆ-ի փախուստին» և Իրաքից ամերիկյան ուժերի դուրսբերմանը ՝ հրամանատարն ասել է, որ Լիբանանի և Սիրիայի դեմ ԱՄ -ի ծրագրերը նույնպես անհաջող ավարտ են ունեցել:
Աֆղանստան, Իրաք, Լիբանան և Սիրիա. Իրանի թշնամիները դուրս են գալիս տարածաշրջանից
Մանրամասներ
0Comments