Ռուսաստանը պատրաստ է զարգացնել ռազմական ոլորտում Իրանի հետ հարաբերությունները. Շոյգու

Մանրամասներ

ա

Ռուսաստանը պատրաստ է պահպանել Իրանի հետ ռազմական համագործակցության դինամիկ ու բազմակողմանի բնույթը

Ռուսաստանը պատրաստ է պահպանել Իրանի հետ ռազմական համագործակցության դինամիկ ու բազմակողմանի բնույթը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պատրաստ ենք շարունակել գործադրել բոլոր ջանքերը՝ մեր հարաբերությունների զարգացման տեմպը պահպանելու համար»,-ասել է նա։

Շոյգուն նշել է, որ Սիրիայի տարածքում Ռուսաստանի Դաշնությունը եւ Իրանը ակտիվորեն հակազդում են միջազգային ահաբեկչությանը: