Դատավորները երդվեցին նախագահականում․ Վիդեո

Մանրամասներ

Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նանե Սահակյանի և Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Աբովյանի երդման արարողությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից;

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նրանք բարձր պատասխանատվությամբ կկատարեն իրենց պարտականությունները: