Չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված է․ Այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում

Մանրամասներ

1

30 տարվա  լարվածության իրավիճակը մեկ գիշերվա ընթացքում չի կարող լուծվել, բայց կան հիմնավոր բաներ, որոնք մենք կարեւորում ենք ու չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված է եւ այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին` անդրադառնալով արցախյան հարցի կարգավորմանը:

«Անում ենք այն, ինչ կարող ենք, որպեսզի երկու կողմերին կրկին վերադարձնենք Մինսկի խմբի ներքո բանակցությունների սեղանի շուրջ, որովհետեւ գտնում ենք, որ բանակցությունների միջոցով միայն հարցը պետք է կարգավորվի: Հայկական կողմը շատ հստակ ասել է, որ ավելի լայնածավալ քննարկումների չի գնալու, քանի  դեռ գերիների հարցը չի լուծվել։Միացյալ Նահանգները որոշակի քայլեր գործադրել է, ռուսաստանյան գորրծընկերները եւս ջանքեր գործադրել են եւ որոշակի հաջողություն ունեցել ենք այս հարցով»,- ասաց դեսպանը։