Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանն առաջիկայում իր երկրին կմատակարարի «տասնյակ» ինքնաթիռներ, ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության միջոցներ և, հավանաբար, С-400 զենիթահրթիռային համակարգեր:
«Առաջիկայում, երեկ չէ առաջին օրը հրահանգ եմ ստորագրել, Ռուսաստանից մեզ մատակարարումներ կանեն, չեմ ասի, թե ինչ գումարի և ինչ, բայց տասնյակ ուղղաթիռներ, ինքնաթիռներ, ՀՕՊ ամենակարևոր սպառազինումը: Գուցե՝ С-400: Մեզ դրանք շատ են պետք, ես արդեն խոսել եմ դրա մասին»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լուկաշենկոն լրագրողների հետ հանդիպմանը:
Բելառուս առաջնորդը դեռևս օգոստոսի սկզբին հայտարարել էր, որ իր երկիրը հետաքրքրված է ռուսական զենիթային համալիրների մատակարարմամբ:
Նշենք, որ Լուկաշենկոն և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 9-ին հանդիպում են ունենալու Մոսկվայում, որի շրջանակներում նախատեսվում է մի շարք փաստաթղթեր ստորագրել:
Ուղղաթիռներ, ինքնաթիռներ և С-400 համակարգեր. Լուկաշենկոն հայտարարել է ՌԴ-ից նոր գնում կատարելու մասին
Մանրամասներ
0Comments