Երևանի քաղաքապետարանը հայտարարել է Ազատության հրապարակի հարակից գոտու բարեկարգման բաց մրցույթ

Մանրամասներ

ա

Ազատության հրապարակի հարակից գոտու վերականգնման և բարեկարգման համար Երևանի քաղաքապետարանը հայտարարել է լանդշաֆտային ճարտարապետության ու դիզայնի բաց մրցույթ:

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, նախագիծն ընդգրկում է Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաներով, Թումանյան և Տերյան փողոցներով պարփակված հատվածը, այդ թվում՝ «Կարապի լիճը»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հեղինակները նոր լուծումներ պետք է առաջարկեն առաջին հերթին Օպերայի շենքի հարակից Ազատության հրապարակի ծածկաշերտի համար:

Մրցութային պահանջներից է նաև կանաչապատ ծածկույթի ավելացումը, հետիոտների, այդ թվում հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հարմարավետ ճեմուղիների և անցուղիների ապահովումը, արտաքին լուսավորության արդիականացումը: Առանձին պետք է մշակվի նաև նստարանների ու թափոնամանների դիզայն:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 5-ն է:

Դիմումներն ու առաջարկները պետք է ուղարկել opera@yerevan.am էլ-փոստին: