Ո՞վ  է դուխով գլխարկի տակ թաքնված այդ վախկոտը

Մանրամասներ

1

Ազգային ժողովում պատգամավորների անհատական զննում է իրականացվում. ինչո՞ւ են այդքան վախեցած, ո՞վ  է դուխով գլխարկի տակ թաքնված այդ վախկոտը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, ԱԺ-ում հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Թագուհի Թովմասյանին։

Այդ հարցին արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը. «Դուք հատուկ այնպես եք անում, որ մթնոլորտը լարվի, իմաստը ո՞րն է, դժվա՞ր է հարցը տալ այնպես, որ մթնոլորտը չլարվի»։

Ռուբինյանին էլ արձագանքեցին ընդդիմադիր պատգամավորները, ինչից հետո ՔՊ-ականները սկսեցին ընդդիմադիր պատգամավորների հետ վիճել։

Ռուբինյանը միջադեպի արդյունքում նախազգուշացում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին։