Ռուսաստանը չի կռվելու Հայաստանի համար. Ռուսաստանին Հայաստանի հանքերն են պետք

Օֆշորներում գրանցված մի շարք ռուսական ընկերություններ մտմտում են Լիդիանի հետ գործարք կնքել և ձեռք բերել Ամուլսարի հետ կապված թույլտվությունները

1

Հայկական բնապահպանական ճակատը ահազանգում է, որ ըստ լուրերի՝ «Ռուսաստանի՝ օֆշորներում գրանցված մի շարք ընկերություններ մտմտում են Լիդիանի հետ գործարք կնքել և ձեռք բերել Ամուլսարի հետ կապված թույլտվությունները»։

Թե որքանով են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը՝ կերեւա առաջիկայում: Հիշվում է 2020-ի սեպտեմբերին, ռազմական գործողությունների սկզբում Կրեմլի ոչ պաշտոնական խոսնակ Ժիրինովսկու հայտարարությունը, ըստ որի՝ Ռուսաստանը չի կռվելու Հայաստանի համար, Ռուսաստանը կմիջամտի այն ժամանակ, երբ Թուրքիան հարձակվի ու ավերի Հայաստանի կեսը, որից հետո Ռուսաստանը «կփրկի» մնացած մասը եւ կշահագործի Հայաստանի հանքերը:

Հիշվում է նաեւ, թե ինչպես էր ՌԴ դեսպանատունը եւ անձամբ դեսպան Կոպիրկինը աջակցում Ամուլսարի հանքի շահագործման դեմ քաղաքացիական պայքարին: ՀԲՃ-ն հայտնում է, որ ով էլ փորձի շահագործել՝ պայքարը շարունակվելու է: