Արագիլներն «ահազանգում» են տարածաշրջանում բնապահպանական մեծ աղետի մասին

Իրավիճակ

Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն ավարտել է արագլիների հաշվառման գործընթացն Արարատի մարզում։

Կազմակերպությունը նախորդ տարվանից իրականացնում էր արագիլների ուսումնասիրության և հաշվառման աշխատանքներ, որի նպատակն է պարզել արագիլների տարածվածությունը, նրանց աղտոտման աղբյուրները, առաջացման պատճառները և աղտոտված արագիլնեի քանակը։

«Այժմ հաշվառման աշխատանքները ավարտվել են Արարատի մարզում, որտեղ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ արագիլների գրեթե 60 % -ը աղտոտված են։ Սա հսկայական թիվ է և խոսում է տարածաշրջանում մեծ էկոլոգիական աղետի մասին»։

Այժմ աշխատանքները շարունակվում են Արմավիրի մարզում։ Այնտեղ հաշվառումն ու հետազոտություններն ավարտելուց հետո կազմակերպությունը  կհրապարակի հաշվառման և աղտոտվածության ծավալների մասին տվյալները:

Ուսումնասիրություններն  լայնամասշտաբ են և տարբեր ուղղություններով են իրականացվում: Կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն ևս պատրաստելու է և ներկայացնելու են բոլոր հետաքրքրված անձանց ավելի ուշ՝ բաց լսումների տեսքով։

Հիշեցնենք, որ կազմակերպությունը հունիս ամսին Սպիտակ արագիլների վրա տեղադրել է արբանյակային տվիչներ՝ խորքային ուսումնասիրությունների, թռչունների միգրացիային հետևելու և ուսումնասիրելու նպատակով։