Չագուճով՝ Զանգեզուրի կոմբինատում տեղական օլիգարխիկների բոլոր փայերն անցնելու են ժողովրդին եւ կառավարությանը

Մանրամասներ

1

Պողպատյա մանդատը ստանալուն պես Նիկոլ Փաշինյանը լծվել է նախընտրական խոստումները կյանքի կոչելու գործին։ Ինչպեսեւ խոստացել էր՝ ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական վենդետան սկսված է։ Բնականաբար, առաջին պլանում Սյունիքի համայնքապետերն են, Փաշինյանը չի կարողանում մարսել սյունյաց ողջույնները, դրանից բացի՝ համայնքապետերն ընդգրկված են Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի ցուցակում։ Դեռեւս հունիսին Սյունիք կատարած նախընտրական այցի ընթացքում Փաշինյանը խոստացավ՝ եթե «թավշյա հեղափոխությունը» սկսվել էր Շիրակի մարզից, ապա չագուճի հեղափոխության էպիկենտրոնը Սյունիքի մարզն է լինելու։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինա՛տ, դուք կարմիր գիծն անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չագուճն առաջինը ձեր գլխին է ջարդվելու։ Հայտարարեք-չհայտարարեք` ձեր հարցը լուծված է։ Ժամանակի հարց է, դուք հանգիստ սպասեք ձեր դատավճռին»,- ուղիղ ասել էր Փաշինյանը՝ ի պատասխան այն լուրերին, թե կոմբինատի ղեկավարությունն արգելել է աշխատակիցներին մասնակցել Սյունիքում Փաշինյանի նախընտրական հանդիպումներին։ Կապանի հրապարակում Նիկոլ Փաշինյանը խոստացավ խլել կոմբինատը եւ դարձնել ժողովրդի սեփականությունը։ Ինչպես հայտնի է, դա մասնավոր սեփականություն է, եւ կոմբինատում բաժնեմաս ունի նաեւ «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։

«Էն տեղական օլիգարխիկները, որոնք փայ ունեն Զանգեզուրի կոմբինատում, էդ բոլոր փայերն անցնելու են ժողովրդին եւ կառավարությանը։ Հիմա հարցնելու եք՝ բա ո՞նց ենք անելու․ հանգիստ, հանգիստ, չագուճով ենք անելու»,- խոստանում էր Փաշինյանը՝ աշխարհին զարմացնելով։

Խորհրդարան է բերվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վերաբերյալ մի նախագիծ, որի նպատակը մեկն է՝ ճնշել կոմբինատին, ավելացնել հարկային բեռը։ Նախագիծը հրատապ քննարկման է ներկայացվել, որ գործող ԱԺ-ն ընդունի, եւ երեկ առաջին ընթերցումով ընդունվեց, այսօր կընդունվի ամբողջությամբ եւ օրենքի տեսք կստանա։ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությամբ առաջարկվում է պղնձի, մոլիբդենի խտանյութի, ֆեռոմոլիբդենի արտահանման լիցենզիայի տրամադրման համար տուրք սահմանել:

Ըստ նախագծի հիմնավորման՝ վերջին տարիներին համաշխարհային շուկայում արձանագրվում է գունավոր մետաղների բորսայական գների աճ, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ոլորտի եկամուտների աճի եւ ոլորտի հետագա զարգացման համար։ Իմքայլականները երեկվա քննարկմանը չէին թաքցնում, որ նախագիծը մշակվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից գումար կորզելու նպատակով։

Լուրեր են շրջանառվում, որ ԶՊՄԿ-ում փայատեր դառնալու ծրագրեր ունի Խաչատուր Սուքիասյանը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում

Ուկրաինայի ներկայիս իշխանությունը «քամելեոն» է

Ուկրաինայի ներկայիս իշխանությունը «քամելեոն» է

T-80 տանկը շրջվել է գլխիվայր

T-80 տանկը շրջվել է գլխիվայր

Имемниниммммни... Կապ չունի, որ անհասկանալի ինչ֊որ բան է ասում, կարևորը շատ դուխով և վստահ է ասում

Имемниниммммни... Կապ չունի, որ անհասկանալի ինչ֊որ բան է ասում, կարևորը շատ դուխով և վստահ է ասում

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Սոչին ջրի տակ է անցել

Սոչին ջրի տակ է անցել

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Մոսկվայում ավերածություններ են

Մոսկվայում ավերածություններ են

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները