Նարեկ Գուրուրյանը փախել է ՌԴ. Ղազախստանի ՆԳՆ

Կասկածյալը ռուս-ղազախական սահմանը հատել է Պավլոդարի նահանգում

Ամանորի գիշերը Կարագանդայում կատարված սպանության գործով միջազգային հետախուզման մեջ գտնվող հայազգի կասկածյալ Նարեկ Գուրուրյանը կոնֆլիկտից հետո փախել է Ռուսաստան: Այս մասին գրում է nur.kz-ն, հղում անելով Ղազախստանի ներքին գործերի նախարարությանը:

Նշվում է, որ կասկածյալը ռուս-ղազախական սահմանը հատել է Պավլոդարի նահանգում, հունվարի 1-ին՝ երեկոյան 22:00-ից հետո: