Կարագանդայում հայերի մասնակցությամբ տեղի ունեցող դեպքերից հետո Ղազախստանում եւ, մասնավորապես, Ասթանայում ընդհանուր իրավիճակը հանգիստ է: Այսպես բնութագրեց Ղազախստանում տիրող դրությունը armeniadaily.am կայքի հետ զրույցում այդ երկրում ապրող մեր հայրենակից, ղազախական «Բիլեկ ավտո» ընկերության PR-մասնագետ Արթուր Միսքարյանը:
Նա նշեց, որ հայերին պատկանող օբյեկտները պետության կողմից պահպանվում են միայն Կարագանդայում:
«Ես կասեի, որ ինֆորմացիոն արձագանքը այդ իրավիճակի շուրջ չափազանցված է՝ մի կողմից ԶԼՄ-ների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի, մյուս կողմից՝ տեղեկատվական կասկածելի աղբյուրների կողմից, որոնց շարժառիթները շարունակում են մեզ մոտ հարցեր առաջացնել»: Նրա խոսքերով, ներկայումս մենք ունենք ՆԳՆ-ի եւ ԱԳՆ-ի պաշտոնական դիքորոշումը, որոնք միանման են նրանում, որ այդ հակամարտությունն ունի կենցաղային բնույթ:
0Comments