Հայկական դեսպանատները ևս կփակվեն

Պետական կառավարման համակարգը շատ է ուռճացված, համոզված են իշխանությունները

Առաջիկայում կարող են փակվել մի շարք երկրներում գործող հայկական դեսպանությունները, այս մասին տեղեկացնում է Hayeli.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ինչպես հայտնի է ՝պետական կառավարման համակարգին  ևս կրճատումներ են սպասում. կփակվեն նախարարություններ, ՊՈԱԿ–ներ ու հիմնադրամներ։ Սա ներկայիս իշխանությունների որդեգրած քաղաքականության արդյունքն է: Առավել զարգացնելու և ընդլայնելու փոխարեն նրանք որոշել են գնալ օպտիմալացման և ավելորդ ծախսերից խուսափելու ճանապարհով:

Նախարարությունների թիվն առաջիկայում կդառնա 9-11` գործող 17-ի փոխարեն։ Այժմ պետական կառավարման համակարգը շատ է ուռճացված, համոզված են իշխանությունները: